Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկելու են բեռնափոխադրումների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

փաշինյան գախարիա

Այս պահի դրությամբ և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում բեռնափոխադրումների խնդիրներ ունենք։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բագրատաշենում հիմնական խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Թողունակության հետ կապված խնդիր ունենք նաև Լարսում», - ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը հայտնել է նաև, որ ՀՀ և Վրաստանի վարչապետների միջև այսօր նախատեսված է հեռախոսազրույց՝ իրավիճակին լուծում տալու համար․

«Կուտակումներն իրապես և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Լարսի անցակետում, և՛ Վրաստանի տարածքում: Կարծում եմ՝ մոտակա ժամանակ պետք է խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Այս խնդիրները կարգավորելու համար մենք ամենօրյա կապի մեջ ենք վրացի և ռուս գործընկերենրի հետ»։