Ողբերգական դեպք՝ Լուսակերտ գյուղում. տներից մեկում պայթյուն է որոտացել, տանտերը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

պայթյուն

Մարտի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։05-ի սահմանում ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ նույն գյուղի 7-րդ փողոցի 13 տանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել (թե ինչ՝ այս պահին պարզվում է), ինչի հետևանքով տանտերը՝ 50-ամյա Սամվել Բ.-ն, տեղում մահացել է։

Ըստ նախնական տեղեկության՝ դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։