Պրեմիեր լիգայի 8 ակումբ դեմ է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթին» մասնակցությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

ԱՊԼ

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող 8 ակումբ կդիմի Լոզանի մարզական վճռաբեկ դատարանին (CAS), որպեսզի «Մանչեսթեր Սիթին» հնարավորություն չստանա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային։

Կորոնավիրուսի համաճարակով պայամանավորված՝ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը ժամանակավորապես դադարեցրել է ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկման քննությունը: 

Անգլիական ակումբները մտավախություն ունեն, որ մինչ դատարանի որոշումը «Մանչեսթեր Սիթիին» կարող է թույլատրվել մասնակցել Չեմպիոնների լիգային: