ԱԺ-ն ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

ԱԺ

 ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը:

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ստացավ 113 «կողմ» ձայն:

Հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել azdarar.am հարթակում։ 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: