Կոտայքի մարզպետարանն անցնում է հեռավար աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Կոտայք

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․   

«Այսօրվանից Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն իր աշխատանքային գործունեությունը կծավալի հեռավար՝ առցանց եղանակով՝ բացառությամբ մարզպետի, տեղակալների, խորհրդականների, օգնականների, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի։

Ապահովելու ենք մարզպետարանի ստորաբաժանումների գործառույթների անխափան իրականացումը։

Հրատապ հարցերի դեպքում մեր համաքաղաքացիները կարող են զանգահսրել մարզպետարանի ընդունարան՝ 0223 2 36 63 հեռսխոսահամարով։

Եվս մեկ անգամ հորդորում եմ մնալ տանը, տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։