Մադրիդը՝ կորոնավիրուսի նոր օջախ. վարակվածները մի մասը հիվանդանոցների հատակին է պառկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

վարակ

«Daily Mail» պարբերականը հրապարակել է ուշագրավ կադրեր Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի հիվանդանոցներից: Լուսանկարներում երևում է՝ ինչպես են կորոնավիրուսով վարավածները նախքան բժշկի սենյակ հասնելը ստիպված պառկած մնում միջանցքների հատակին. ոմանք հազում են իրար կողք կողքի նստած և չեն պահպանում սոցիալական հեռավորության կոչը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցներում վարակակիրներն այնքան շատ են, որ բուժանձնակազմը չի հասցնում սպասարկել բոլորին, և ըստ կանխատեսումների՝ Իսպանիան Եվրոպայում համավարակի նոր օջախ դառնալու վտանգի տակ է:

Պարբերականը նաև նշում է, որ Իսպանիայում կա 33 089 վարակակիր, գրանցվել է մահվան ավելի քան 2000 դեպք: Մահերի 58 տոկոսն արձանագրվել է Մադրիդում: Կորոնավիրուսի տարածման հետ կապված ճգնաժամը կոլապսի շեմին է հասցրել երկրի առողջապահական համակարգը:

վարակ