Ամերիկյան Սենատում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել. վարակվածը Թրամփի ընկերն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

փոլթրամփ

Ամերիկյան Սենատում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել. վարակվել է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքական գործիչը՝ թվիթերյան միկրոբլոգում:

Գրառման մեջ նշվում է, որ նա գտնվում է կարանտինում, իրեն լավ է զգում։

«Հիվանդությունն առանց ախտանշանների է: Նա ստուգվել է, քանի որ մեծ թվով ճանապարհորդություններ է ունեցել վերջին շրջանում, մասնակցել էր մի քանի միջոցառումների»։

CNN-ի տվյալներով՝ քաղաքական գործիչը շաբաթներ առաջ մասնակցել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում կայացած միջոցառմանը, որտեղ ներկաներից մի քանիսի մոտ արդեն, ինչպես հետագայում էր պարզվել, կար կորոնավիրուս: 

Նշված է նաև, որ Փոլը չգիտեր, որ շփվում է վարակված անձի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ հայտնել է Փոլի ներկայիս առողջական վիճակի մասին. «Իմ լավագույն ընկեր սենատոր Ռենդ Փոլի՝ թեստը դրական է։ Սա լավ նորություն չէ, սակայն նա ուժեղ է և ապաքինվելու է: Խոսել եմ նրա հետ․ դրական է տրամադրված»։