Չարենցավան և Գավառ քաղաքներում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

հասարակական

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 18:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում  ձյուն է տեղում:

Լարսի մասին                                            

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։