Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

մահվանելքեր

«Շաար Զեդեք» բժշկական կենտրոնում այսօր ցերեկը մահացել է կորոնավիրուսով մոտ մեկ շաբաթ առաջ հոսպիտալացված հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Իսրայելի Առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսով ախտորոշվածը 88-ամյա տղամարդ էր, հոսպիտալացվել էր շատ ծանր վիճակում: Հաղորդագրությունում նշված է նաև, որ նա ուներ ուղեկցող մի շարք խրոնիկ ծանր հիվանդություններ։

Նշենք, որ սա կորոնավիրուսից մահվան առաջին գրանցված դեպքն է Իսրայելի տարածքում։