Լաքոտը շնորհակալություն է հայնտել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայնտել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանի աշխատակիցներին։

«Մեր ժամանակի հերոսները: Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Նրանք այս շաբաթ հոգացել են նաև ֆրանսիացի պացիենտների մասին», - ֆեյսբուքյան էջում գրել է դեսպանը։

Նկատենք, որ նախքան այս գրառումը Լաքոտը Հայաստանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել վերադառնալ Ֆրանսիա, քանի որ բժշկական ենթակառուցվածքների առումով Ֆրանսիան ավելի ապահով է։

Սակայն, ըստ դեսպանի, պետք չէ արհամարհանք փնտրել իր գրառման մեջ, քանի որ նա պարզապես խրախուսում է ոչ ռեզիդենտ ֆրանսիացիներին հեռանալ Հայաստանից, որպեսզի ծանրաբեռնված չլինի հայաստանյան հիվանդանոցային համակարգը։