Արամ Օրբելյանը Փաշինյանից պահանջում է հերքել իր մասին զրպարտություն հանդիսացող տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նիկոլ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ինչպես արդեն տեղեացրել ենք, դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ «Դատալեքս տեղեկատվական համակարգից» տեղեկանում ենք, որ փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։ Գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։

Նշենք, որ դատական հայցի հիմքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարունն է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, «բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», սակայն այդ հանգամանքը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ «շեֆի սանիկն է, թող գա, մի՛ գրանցեք»: