Եվրոպայում կորոնավիրուսի աղբյուրը հայտնի է․ Der Spiegel

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

կորոնավիրուս

Der Spiegel պարբերականը հայտնել է Եվրոպայում կորոնավիրուսի աղբյուրը։ Ըստ պարբերականի՝ կորոնավիրուսի վարակման աղբյուր է  Տիրոլը։ Գրել է Газета.ru-ն։

Ինչպես հաղորդում է Der Spiegel-ը, Պացնաուն-Իշգլ շրջանի լեռնադահուկային հանգստի գոտում  կորոնավիրուսով շատ զբոսաշրջիկներ են վարակվել։ Վարակվածների կեսից ավելին նորվեգացի է, մեկ երրորդը՝ դանիացի։  Բացի այդ Ավստրիայում վարակակիրների մեկ չորրորդը գրանցվել է Տիրոլում։

Հայաստանում մարտի 21-ին ժամը 10։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 160 դեպք է հաստատվել, որից առողջացել է մեկը։ Մեկուսացված է 600-ից ավելի մարդ։ Հանրապետությունում մարտի 16-ից 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 17։00-ն արտակարգ դրություն է սահմանված։

 2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ տեսակի վիրուսի բռնկման մասին հայտնեց առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Անհայտ վիրուսը հանդիսանում էր նոր տիպի կորոնավիրուս, որին տրվեց պաշտոնական COVID-19 անունը։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ հայտարարեց։