Արտակարգ դրությունից հետո որոշ գործիչների հռետորաբանությունը զսպվել է. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նկատել է՝ երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո որոշ գործիչների հռետորաբանությունը զսպվել է: 24News-ի հետ զրույցում նա չբացառեց, որ այդ զսպավածությունը կարող է հետևանք լինել այն բանի, որ խուճապ առաջացնող ելույթները կամ հրապարակումները տուգանք են նախատեսում:

Խոսելով իրավական համակարգում առկա խնդիրներից պատգամավորը կարևոր երկու արձանագրում արեց: Նախ վստահեցրեց, որ իրավական համակարգում համակարգային կոռուպցիա չկա, ապա ցավով արձանագրեց, որ «անցած տարիներին բռնաբարված կրթական համակարգը բավարար քանակի որակյալ իրավաբաններ չի թողարկել»: 

Մանրամասները՝ տեսանյութում։