1-ին զորամիավորումում ներկայացվել են կապի նոր համակարգերի տեխնիկական հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

պն

Մարտի 19-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ,  գեներալ-մայոր Թ. Շահնազարյանի ղեկավարությամբ անցկացվել է մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունք 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստուգվել են կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները, ներկայացվել կապի նոր համակարգերի մարտավարական բնութագրերն ու տեխնիկական հնարավորությունները, տրվել համապատասխան ցուցումներ: