Կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում գտնվելը կարող է հաստատվել առանց բանկ գնալու. նախագահի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

թոշակ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով:

Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության անհրաժեշտությունը, քանի որ նրանք ավելի խոցելի են: Օրենսդրական այս քայլը, որպես պետության ուշադրության և հոգատարության ևս մեկ դրսևորում, ստեղծված իրավիճակում կենսաթոշակառուներին, այդ թվում՝ մեր տարեց հայրենակիցներին հնարավոր վտանգներից զերծ պահելու առումով շատ կարևոր քայլ է: