Կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսության համար սարսափելի աղետ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը գլխավորող Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանմ իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Համաշխարհային տնտեսությունն այսօր կրկին մեծ ճգնաժամի առաջ է կանգնած: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում ականատեսը եղանք, թե ինչպես նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով տասնյակ երկրներ փակում են իրենց սահմանները, հայտարարվում են արտակարգ դրություններ, պետական կառավարման համակարգերում, մասնավոր հազարավոր ընկերություններում սահմանափակվում են աշխատանքային ժամերը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրավիճակը «պատերազմական» բնորոշեց: Այսինքն գործ ունենք համաշխարհային սարսափելի մի աղետի հետ, որից, ցավոք, անմասն չենք նաև մենք: Այդ է պատճառը, որ այսօր՝ երեկոյան, իմ ֆեյսբուքյան էջով «Զրույց ընտրողի հետ» ձևաչափում կանդրադառնամ թեմայի առաջացրած խնդիրներին, նոր տեսակի կորոնավիրուսի ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա և դրա հնարավոր հետևանքներին Արցախում ու Հայաստանում, կխոսեմ ստեղծված իրավիճակում լուծման ուղղությունների մասին:

Կհանդիպենք նույն ժամին՝ 20:30-ին»: