Կիևից Երևան է ժամանել Տարոն Մարգարյանը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ի տարբերություն իր կուսակիցների՝ Մարգարյանը հեղափոխությունից հետո աչքի չի ընկնում քաղաքական ակտիվությամբ, չնայած պետք է նկատի ունենալ, որ քաղաքապետարանի գործունեության հետ կապված աղմկահարույց բացահայտումներ ևս չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: