Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

իրավական

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը բողոքարկվել է դատարան։ Այս մասին 24News-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ 

Հիշեցնենք, որ Թավադյանը կալանավորվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մասին հոդվածով, իսկ մարտի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը նրան ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել։