ԱՀ ոստիկանությունը հորդորում է ԱՀ և ՀՀ ուղևորվելիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News  

անձնագիր

Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 

«Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02»,- հայտնել են ոստիկանությունից։