Հայտնի է, թե երբ կանցկացվի «Եվրո 2020»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

УЕФА

«Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մինչև 2021 թվականի ամառ: ՈւԵՖԱ-ն այդ մասին հայտարարել է երեքշաբթի՝ անդամ երկրների հետ հանդիպման ժամանակ»:

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշում է կայացրել կորոնավիրուսով վարակի համաճարակի պատճառով հետաձգել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը մինչև 2021-ի ամառ: Տեղեկացնում է Նորվեգիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ին:

«Մրցաշարի նոր ժամկետն է 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը», - ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ երեքշաբթի ՈւԵՖԱ-ն բանակցություններ է անցկացրել միության անդամ 55 ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: