Կարանտինը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագծերը շրջանառության մեջ կդրվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News  

կորոնավիրուս

Շուտով շրջանառության մեջ կդրվեն կարանտինը խախտելու համար պատասխանատվություն սահմանող նախագծերը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

«Արդեն առկա են կոնկրետ նախագծեր, շուտով դրանք շրջանառության մեջ կդրվեն: Դրանք գրեթե պատրաստ են», - ասել է նա։

Հարցին,թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, փոխնախարարն ասել է, որ և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվության մասին է՝ կախված իրավախախտման բնույթից և վտանգավորությունից։

Հայաստան կառավարության մարտի 16-ին արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում հրապարակեց, ինչից հետո համացանցում շրջանառվում էր տեղեկատվություն, որ սուպերմարկետներում խառնաշփոթ է, ինչն արձանագրել էր նաև ՏՄՊՊՀ-ն։

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին հաստատված է 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: