Արդարադատության փոխնախարարն ինքնամեկուսացված չէ, աշխատում է հեռահար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Ան փոխնախարար

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսիեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն:
Հիշեցնեմ, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Խնդրում եմ անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը»: