Ղազախստանում Բեռլինից ժամանած 2 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ղազախ

Ղազախական ԶԼՄ-ները գրում են, որ Ղազախստանցի բժիշկները երկրում կորոնավիրուսային վարակի ևս երեք դեպք են հայտնաբերել: Վարակվածների ընդհանուր թիվն հասել է մինչև 13: Նոր վարակվածների թվում կա նաև 2018-ին ծնված երեխա, որը մարտի 13-ին ժամանել էր Բեռլինից: Աղջիկան տեղափոխել են Ալմաթիի ինֆեկցիոն հիվանդությունների մանկական հիվանդանոց:

Երկրորդ դեպքը 1966 թվականին ծնված մի տղամարդ է: Նա Մարտի 10-ին Ալմաթի էր ժամանել Մոսկվայից: Երրորդ դեպքը 1956 թվականին ծնված մի տղամարդ է, որը նույնպես ժամանել էր Մոսկվայից:

Մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, դրանցից Ալմաթիում` 11 դեպք և երկու դեպք` Նուր-Սուլթանում: Եվս մեկ ղազախստանցի բուժվում է Գերմանիայում:

Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: