ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական ապրանքների մաքսատուրքը սահմանվել է 0 տոկոս 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

մհեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով: 

Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021 թվականի վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը: