Արձանագրվել է 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ԱԻՆ

Մարտի 9-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 քարաթափման, 375 հրդեհի ահազանգ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 վթար կենսաապահովման կոմունալ համակարգում, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ, սակայն տուժածներ չկան:

Արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք. տուժել է 15 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: