Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայից ստացվող դեղերը բուժքույրերը կփոխանցեն պացիենտի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News      

Լուսավորիչ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը Նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված որոշում է ընդունել: 

«Հարգելի քաղաքացիներ,

Նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը տեղեկացնում է ԲԿ-ի տնօրենի նոր որոշման մասին: Մեր պոլիկլինկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ տանը: Նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, ինչի արդյունքում տրված դեղատոմսի համաձայն պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը բուժքույրները կփոխանցեն պացիենտներին:

Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարող եք կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հետևյալ հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03: Գործում են նաև (010)64-59-20, (011)64-59-20, մանկական բաժանմունքի համար` (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները»,-ասված է հայտարարությունում: