Էջմիածնի մթերային և բանջարեղենային խանութներում կբաժանվի բժշկական սպիրտ ու քլոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ 

«Էջմիածնում փողոցներն ու մայթերն արդեն մի քանի օր է ախտահանվում են քլորաջրով և երեկ էլ ձեռք ենք բերել քլորի մեծ քանակություն։ Քաղաքապետարանը մթերել է նաև մեծ քանակությամբ բժշկական սպիրտ, քանի որ մասնագետները պնդում են, որ այն արդյունավետ ազդեցություն ունի նոր տիպի կորոնավիրուսի կանխման համար։ Դրանցով հնարավոր կլինի մաքրել օրինակ դռների, պատուհանների բռնակները»,- ասել է Գասպարյանը։

Էջմիածնի քաղաքապետը նաև նշել է, որ մարտի 16-ից Էջմիածնի հանրային սննդի կետերում՝ մթերային և բանջարեղենային խանութներում, բաժանել բժշկական սպիրտ ու քլոր։

«Բժշկական սպիրտն ու քլորը բաժանվելու են և՛ քաղաքի կենտրոնում, և՛ ծայրամասերում գործունեություն ծավալող տնտեսավարողներին։ Մենք հետևելու ենք, որպեսզի այդ տարածքները հավուր պատշաճի ախտահանվեն»,- ասել է քաղաքապետը։