Շնորհակալ ենք աջակցության համար, խուճապի մի՛ մատնվեք. Աննա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

աննա

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք»: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝  շնորհակալություն հայտնելով աջակցության և բարեմաղթանքների համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։ Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։ Առողջություն բոլորիս, և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։Սիրով՝ Աննա»։