Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News      

Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն, առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: 

«Թեստերը հանձնել են առավոտյան, պատասխանները կստացվեն մինչեւ օրվա վերջ: Վարչապետն ու տիկինն իրենց լավ են զգում, ջերմություն չունեն»,-ասաց Գևորգյանը: Խոսնակը նաեւ նշեց, որ վարչապետն ու տիկինը շարունակում են մեկուսացված մնալ Սևանում:

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»։