Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Էջմիածինից մեկուսացվածների թիվը հասել է 100-ի և Էջմիածինը գտնվում է ուշադրության կենտրոնում է:

Ըստ վարչապետի՝ քաղաքացիներից շատերը պնդում են, որ լավ են զգում իրենց, սակայն նշեց, որ Արդարադատության նախարությանը փոխանցելու է, որ նման դեպքերում կարողանան պարտադրել քաղաքացիներին, որպեսզի ստուգում անցնեն։

«Մեր պոտենցիալ ոչ մի գործողություն այս իրավիճակի վրա չէր կարող ազդել, որովհետև էջմիածենցի կինը Հայաստան է ժամանել փետրվարի 29-ին, այն ժամանակ, երբ մենք դեպք չենք ունեցել։ Առողջապահության նախարարության մոնիտորինգի խումբի բժիշկները նրան պարբերաբար դիմել են, սակայն նա թաքցրել է այդ դեպքը»,- հավելեց վարչապետը։