Խոսակցություն է գնում՝ քաղաքապետը ինքնամեկուսացվել է․ կարող է կառավարման ճգնաժամ առաջանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

խաժակյանմարուքյան

«Հարգելի գործընկերներ, առաջիկայում հանդես եմ գալու ուղիղ եթերով՝ ներկայացնելու հակահամաճարակային մի քանի միջոցառում, որոնք անհրաժեշտ է իրականացնել քաղաքային իշխանության կողմից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Մինչ այդ խնդրում եմ քաղաքապետին ազդանշաններ հաղորդել մեզ և հանրությանը, առ այն, որ նա պատրաստակամ է վերադառնալ արձակուրդից և կատարել քաղաքապետի իր պարտականությունները, որպեսզի կարողանանք համակարգված աշխատանք տանել»։

Երեկ Էջմիածնի քաղաքապետը ուղիղ եթերով, իր կաբինետից դիմեց քաղաքի բնակիչներին, ինչը գովելի և անհրաժեշտ քայլ էր։ Իսկ այժմ խոսակցություններ են գնում, որ մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետը ինքնամեկուսացվել է և հրաժարվում է աշխատավայրից կատարել իր պարտականությունները։ Սա կարող է կառավարման ճգնաժամ առաջացնել, ուստի ավագանին պետք է իմանա իր անելիքները»։