Հունաստանում առաջին կին նախագահը ստանձնել է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News       

Կատերինա

Հունաստանի առաջին կին նախագահը` պաշտոնում ընտրվելուց երկու ամիս անց ստանձնել է երկիրը ղեկավարելու գործը։

Կատերինա Սակելարոպուլուի երդման արարողությունը կորոնավիրուսների տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կայացել է գրեթե դատարկ պառլամենտում: Մասնակցել է մի քանի օրենսդիր և սահմանափակ թվով լրագրողներ:

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն առաջադրել էր Սակելարոպուլուի թեկնածույթունը` որպես անկուսակցական թեկնածու, որը լայն աջակցություն կստանա բոլոր քաղաքական ուժերից: