Հոգացե՛ք միմյանց մասին, պահպանե՛ք դրական տրամադրվածությունը․ Հենքսը դիմել է երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News  

հենքս

Կորոնավիրուսով վարակվելու առաջին լուրը ստանալուց հետո Հենքսը դիմել է երկրպագուներին։ Այս մասին հայտնում է РиаНовости-ն։ Վիրուսը շրջապատին չփոխանցելու նպատակով՝ Հենքսը կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ։ 

Հենքսը փոխանցում է, որ ավստրալիացի ոստիկանները նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն են տրամադրում։ Նա իր հետևորդներին կոչ է անում հետևել փորձագետների խորհուրդներին, հոգ տանել միմյանց մասին և պահպանել դրական տրամադրվածությունը։

«Հիշեք, որ չնայած տեղի ունեցող այս իրադարձություններին՝ «բեյսբոլում չեն լացում»,- գրել է նա ինսթագրամյան էջում։

Հենքսն ու իր կինը կորոնավիրուսով վարակվել են Ավտրիալիա ուղևորության ժամանակ։ 

Դերասանը հայտնի է հանդիսատեսին այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ «Ֆորեսթ Գամփ», «Փրկիր անձնական Ռայանին»,  «Հրաշք Հուդզոնի վրա»։

2016-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դերասանին շնորհել է Ազատության նախագահական մեդալ ։