ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպեն նաև հայազգի փախստականների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

Բեգլարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այլ երկրների դիվանագետները պետք է հանդիպումներ ունենան նաև հայազգի փախստականների և ներքին տեղահանվածների հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է վերջին շրջանում տարբեր երկրների դիվանագետների կողմից «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և այլ երկրների դիվանագետները, որոնք հանդիպում են «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին, պետք է հավասարապես հանդիպումներ ու բանակցություններ ունենան նաև Արցախում և Հայաստանում ապրող հայազգի փախստականների ու ներքին տեղահանվածների հետ:

Ոչ ոք չի կարող շփոթել փախստական ու ներքին տեղահանված անձանց իշխանությունների հետ. Արցախն ունի միայն մեկ իշխանություն»,- մասնավորապես գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը: