ՊՆ ՌՈ պետի պաշտոնակատարը և Երևանի կայազորի ՌՈ պետն այցելել են Վ. Սարգսյանի համալսարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հասարակական

Ս.թ. մարտի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ա. Աղաջանյանը և Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Մ. Սահակյանը:

Կուրսանտների և ունկնդիրների հետ հանդիպման ընթացքում անցկացվել է իրավակարգի ապահովման նպատակով հրահանգավորում, քննարկվել են քրեական ենթամշակույթի զարգացումները, ծառայության ընթացքում արգելված տիպի բջջային հեռախոսների օգտագործումը և միջանձնյա փոխհարաբերությունները նախականխելուն, կանխելուն և բացառելուն ուղղված հարցեր: