ՄՕԿ նախագահը չի բացառել Օլիմպիական խաղերի հետաձգումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News    

օլիմպիական խաղեր

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ՄՕԿ-ը կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգելու վերջնական որոշում կկայացնի առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ քննարկումներից հետո։

«ՄՕԿ-ն ամեն ինչ կանի հաջող մրցաշար կազմակերպելու համար: Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կորոնավիրուսի պատճառով հետաձգվում են, և դա բավականին լուրջ խնդիր է: Մենք այս հարցին պետք է գտնենք լավագույն լուծումը, որը չպետք է վնաս հասցնի ոչ Օլիմպիական խաղերի հեղինակությանը, ոչ մարզիկներին և ոչ էլ այն միլիարդավոր մարդկանց, որոնք անհամբերությամբ սպասում են Տոկիո-2020-ի մեկնարկին»,- ասել է նա։

ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսը հայտարարել է համաշխարհային համաճարակ: