Նորվեգիայի թագավորական ընտանիքը կարանտին է տեղափոխվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

,

Նորվեգական թագավորական ընտանիքը կարանտին է տեղափոխել: Այս մասին հայտնում են NRK հեռուստառադիոընկերությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել պաշտոնյաների և արքայական անձանց արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո:

«Թագավորական զույգը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդին և արդյունաբերության նախարար Իսելին Նյուբեին կարանտինացվել են», - հայտնել է հեռուստառադիոընկերությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  նոր կորոնավիրուսով վարակի բռնկումը պանդեմիա է հատարարել: Աշխարհի ավելի քան 100 երկրներում 120 հազար մարդ արդեն վարակված կորոնավիրուսով: