ՈՒԵՖԱ-ն կհայտարարի Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

.

ՈՒԵՖԱ-ն Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու մասին պաշտոնական հայտարարություն կանի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է L'Equipe-ը՝ ավելացնելով, որ հայտարարությունը կարվի մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսի ժամանակ:

Նաև ՈՒԵՖԱ-ն կարող է հայտարարել ազգային առաջնությունները ընդհատելու մասին:     

Մարտի 17-ին կայանալիք կոնֆերանսին մ,ասնակցելու են ՈՒԵՖԱ-ի 55 ասոցիացիաների ներկայացուցիչները: Միջոցառումը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի միջոցով: