«Յուտա Ջազից» ևս մեկ բասքեթբոլիստի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

բասքեթ

Կորոնավիրուսը հաստատվեց ևս մեկ բասկեթբոլիստի մոտ։ Խոսքը «Յուտա Ջազ» ակումբի խաղացող Դոնովան Միչելի մասին է։ Ավելի վաղ, կորոնավիրուս հայտանբերվել էր նաև նույն ակումբից Ռուդի Գոբերի մոտ։

Դոնովան Միտչելը հանձնել էր կորոնավիրուսի թեստ, որը եկել էր դրական արդյունքներով։

Յուտայի խաղացողները նկատել են, որ ավելի վաղ վարակված Ռուդի Գոբերը հանդերձարանում շփվել է խաղացողների հետ, դիպչել ընկերներին, նրանց հագուստին։ 

Միչելը միակն է խաղացողներից, ով Գոբերից հետո վարակվել է կորոնավիրուսով։ Մինչև չորեքշաբթի հանձնվել էր ավելի քան 58 թեստ։