Տրանսֆերների և արտահանումների մասով տուժելու ենք, պատճառը ռուբլու ինֆլյացիան է. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

«Հանրությունը պետք է տեղեկացված լինի՝ պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում ու առաջարկում»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի վարակման երեք նոր դեպքերին՝ ասաց «Բարագավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորն այն տեսակետին է, որ նույն նժարին չի կարելի դնել մարդու կյանքն ու կրթական գործընթացը: Իր անձնական տեսակետով՝ հենց այս պահին պետք է դադարեցնել բոլոր տեսակի դասապրոցեսները, փակել դպրոցներն ու ուսումնական մյուս հաստատությունները:

Անդրադառնալով ռուսական ռուբլու ինֆլյացիային ու նավթի համաշխարհային գների անկմանը՝ տնտեսագետ Մելքումյանն ընդգծեց. «Տրանսֆերների ու արտահանումների մասով Հայաստանը որոշակիորեն տուժելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում։