Ձայնային ազդանշաններով շարասյունը տեսնողը ի՞նչ կմտածի․ Խաժակյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Երևանի ավագանու «Լույս» խմբացության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրառում է արել․ «Երբ մյուսներին հորդորում եք խուճապ չտարածել, գոնե ձեր իսկ գործողությունները վերանայեք: Այս ձայնային ազդանշաններով շարասյունը տեսնողը ի՞նչ կմտածի»:

Նշենք, որ մարտի 11-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել։ Վարակվածներից մեկը Էջմիածնի բնակիչ է, նրա հետ շփում ունեցած 57 քաղաքացիները մեկուսացվել են, իսկ վարակակիրրը Նորքի ինֆեկցիոնում բուժում է ստանում։