Բախվել են Mercedes S 500-ը և Opel Zafira-ն. Mercedes-ը բախվել է բետոնե հատվածին և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

հասարակական

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes S500 մակնիշի 21 TZ 221 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RT 295 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։