Ազգային հավաքականի նոր մարզիչը վաղը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News   

ազգայինհավաքական

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսը վաղը կժամանի Երևան: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Սակայն հնարավոր է` ժամանումը հետաձգվի: Եթե դա տեղի չունենա, ապա ՀՖՖ-ն այս շաբաթ պաշտոնապես կներկայացնի 64-ամյա մասնագետին` որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի և իսպանացի մարզչի միջև կնքված պայմանագիր նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը: