Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գերմանացի սեփականատերերի առաջ պայմաններ է դրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նիկոլլ.

Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտին՝ հայտարարելով, որ այն պետք է աշխատի միջազգային ստանդարտներով։

Փաշինյանը նաև պատմել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կամաց-կամաց անցնել այնպիսի պայմանների, ինչպիսին կարող է լինել Գերմանիայի տարածքում գործող հանքի դեպքում:

«Ասել եմ, որ, գերմանական ստանդարտ ասելով, նկատի ունեմ ոչ միայն հանքարդյունաբերության բնապահպանական, արտադրական ցիկլի, անվտանգության հարցերը, այլև աշխատողների իրավունքների պատպանությունը:

ՀՀ-ում հանքարդյունաբերությունում աշխատող քաղաքացին պետք է նույնքան պաշտպանված լինի իր իրավունքներով, որքան պաշտպանված է Գերմանիայի քաղաքացին:

Եվ երրորդ․ ասել եմ, որ մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե երբևէ իմանամ, որ գործարանի վարչակազմը քաղաքական որևէ նպատակով խոչընդոտում է կոմբինատի աշխատողների ազատ կամարտահայտությունը: Մենք շատ լուրջ պրոբլեմ կունենանք իրար հետ»,-ասել է վարչապետը: