Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ձյուդոյի օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

ձյուդո

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կոորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը:

Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30 –ը նախատեսված որակավորման մրցումները:

Դա ներառում է Ռուսաստանի Եկատերինբուրգում, Վրաստանի Թբիլիսիում, Թուրքիայի Անթալիայում նախատեսված «Գրան պրի» , ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը: