Ասում են՝ արևմտամետ է, հետո վազում են, Եվրոպայի միջանցքներում աղիողորմ լացում․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նիկոլ

«Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքների դեմ է, պրոարևմտյան է, պրոեվրոպական է. իրենք սա ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում»,-այս մասին Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչի՞ եք գնացել, եվրոպացիներին դիմել, եկե՛ք, ձեր ժողովրդին ասե՛ք, ասե՛ք՝ մեզ ճնշում են: Հլա դո՛ւրս եկեք, ժողովրդին ասե՛ք՝ մեզ ճնշում են: Ընդհակառակը, այսօր մեզ ժողովուրդը քննադատում է, ասում է՝ դրանց հետ շատ եք նեյնիմ-նեյնիմ անում»,-ասել է նա: