ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնին մասնակցելու համար հայտ է ներկայացրել հինգ հավակնորդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ԵՊՀ

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից տեղեկացնում են, որ  հայտ է ներկայացրել հինգ թեկնածու.

·    Վահրամ Ժորայի Դումանյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),

·    Վահե Վաղինակի Հովհաննիսյան - իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),

·    Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),

·    Պավել Սամվելի Գևորգյան - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),

·    Աշոտ Սերոբի Սաղյան - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):

«Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյունը տեղի է ունենալու 2020թ. մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում: