Հրդեհ՝ Այնթապ գյուղում․ այրվել է անվադողերի խանութի հարակից վագոն-տնակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

3

Մարտի 9-ին, ժամը 19:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ «Ֆլեշ Մոտորս» անվադողերի խանութի հարևանությամբ, վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:34-ին: Այրվել է վագոն-տնակի առաստաղը՝ մոտ 5 քմ:

1
1