Զինծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու հարցով անցկացվել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՊՆ

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիավորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: