«ՎԵՏՕ» շարժումը դիմել է ԱԱԾ-ին Ջորջ Սորոսի նամակի հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

աած

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ Ջորջ Սորոսի նամակի հարցով։ ԱԱԾ տնօրենի ժ/պ -ի նամակը՝ ստորև.

«Ս/թ մարտի 4-ին «Financial Times» պարբերականում օլիգարխ Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների ցանցը միշտ անվերապահ կատարել է իր տիրոջ հրահանգները և այս պարագայում ևս, ամենայն հավանականությամբ, հետևելու է օլիգարխ Սորոսի հանձնարարականին՝ Թուրքիային աջակցելու հարցում՝ պահանջում ենք պատասխանել հետևյալ հարցերին.

1. Արդյոք Թուրքիային աջակցելը բխո՞ւմ է ՀՀ ազգային անվտանգությունից:

2 Արդյոք ԱԱԾ-ն ձեռնարկո՞ւմ է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում՝ հաշվի առնելով, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները տիրապետում են մեծաքանակ մեդիառեսուրսի և փողի դիմաց ստի, կեղծիքի արշավի հարուստ փորձ ունեն»: